Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում նկատվում է ներքին զբոսաշրջության ակտիվացում
03/12/2013 16:10
Կիսվել

Հայաստանում նկատվում է ներքին զբոսաշրջության ակտիվացում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 587 հազար 307 ռեզիդենտ զբոսաշրջիկ: 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն ավելացել է 38.2%-ով: Աճը հիմնական պայմանավորված է սոցիալական փաթեթի ներդրմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին ներքին զբոսաշրջության 22.5%-ը կրել է գործնական,  60.0%-ը՝ հանգստի և ժամանցի, 9.3%-ը՝ բուժման նպատակ:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում, այսինքն՝ ներքին զբոսաշրջությունը որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն է հիմնական բնակության երկրում՝ անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով), ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է սոցիալական փաթեթի համակարգը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիական և պետական ծառայողներին, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներին և նրանց անմիջական ընտանիքի անդամներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից, հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից՝ առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքներում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12