Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Մեծ Բրիտանիային էներգահամակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 89 միլիարդ ֆունտ ստեռլինգ
30/06/2026 19:03
Կիսվել

Մեծ Բրիտանիային էներգահամակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 89 միլիարդ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիայի էներգահամակարգը 2030-ական թվականներին կպահանջի մոտ 89 միլիարդ ֆունտ ստեռլինգ (118 միլիարդ դոլար) ներդրում՝ կանխելու համակարգի արդյունավետության անկումն ու սպառողների ծախսերի աճը։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային էներգահամակարգի օպերատորը (NESO)։

NESO-ի վերջին գնահատականը 53%-ով գերազանցում է 2024 թվականին ներկայացված ներդրումային ծրագիրը։ Լեյբորիստական կառավարությունը միաժամանակ գտնվում է ընդդիմադիր կուսակցությունների ճնշման ներքո՝ մաքուր էներգիայի անցման նպատակների պատճառով և փորձում է նվազեցնել էներգակիրների արժեքը՝ կյանքի թանկացման պայմաններում։

Ներկայումս էլեկտրացանցային վճարները կազմում են Մեծ Բրիտանիայի տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի միջին հաշվի մոտ 25%-ը։

Ծախսերի աճը պայմանավորված է նոր ծովային (offshore) էներգետիկ միացումների կառուցման վերաբերյալ առաջարկություններով, այդ թվում՝ 15 միլիարդ ֆունտ արժողությամբ նախագծով, որի նպատակն է Կելտական ծովում գործող հողմային էլեկտրակայանները միացնել ազգային էլեկտրացանցին, ինչպես նաև գնաճով։ Այս մասին նշվում է NESO-ի «Beyond 2030» զեկույցում։

Էլեկտրացանցի արդիականացման ծախսերը, որպես կանոն, սահմանվում և հաստատվում են Մեծ Բրիտանիայի էներգետիկ կարգավորող մարմնի՝ Ofgem-ի կողմից, որից հետո ներառվում են սպառողների էլեկտրաէներգիայի վճարներում։

NESO-ի զեկույցի համաձայն՝ արդիականացումը նպատակ ունի բավարարել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, որը, կանխատեսումների համաձայն, մինչև 2030-ականների կեսերը կավելանա ավելի քան 30%-ով։ Աճը պայմանավորված կլինի էլեկտրամոբիլների տարածմամբ, նոր բնակարանաշինությամբ, արդյունաբերության զարգացմամբ և արհեստական բանականության վրա հիմնված տվյալների մշակման կենտրոնների ընդլայնմամբ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02