Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ԵՄ-ն մտադիր է կրճատել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը՝ չնայած օդորակիչների նկատմամբ ռեկորդային պահանջարկին
02/07/2026 12:17
Կիսվել

ԵՄ-ն մտադիր է կրճատել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը՝ չնայած օդորակիչների նկատմամբ ռեկորդային պահանջարկին

Եվրոպական միությունը նախատեսում է մինչև հոկտեմբեր կրճատել Չինաստանի հետ ունեցած ռեկորդային առևտրային դեֆիցիտը, սակայն պատմական շոգը հանգեցրել է չինական արտադրության օդորակիչների նկատմամբ աննախադեպ պահանջարկի աճի: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Օրերս կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որն ուղղված է տնտեսական հարաբերությունների հավասարակշռմանը և շուկաներ մուտք գործելու հետ կապված խնդիրների լուծմանը։ Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյաները պահանջում են արդեն այս աշնանը տեսնել շոշափելի արդյունքներ։

Անցյալ տարի Եվրամիության ապրանքաշրջանառության առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ աճել է 15%-ով՝ հասնելով 360 միլիարդ եվրոյի (մոտ 410 միլիարդ դոլար)։ Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 98 միլիարդ եվրո, ինչը ամենաբարձր մակարդակն է՝ 2022 թվականից ի վեր։

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Եվրոպայում ամենաշատ վաճառվող օդորակիչների հինգ խոշորագույն բրենդներից որևէ մեկը եվրոպական չէ։ Փորձագետների տվյալներով՝ Haier Group, Gree Electric Appliances և Midea Group չինական արտադրողները 2025 թվականի արդյունքներով վերահսկել են եվրոպական շուկայի շուրջ 32%-ը։

Roland Berger խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Դենի Դեպուի խոսքով՝ Եվրամիության կողմից Չինաստանից ներմուծվող ապրանքների մոտ կեսը տեխնոլոգիական արտադրանք է, ինչը «անհանգստացնում է եվրոպական արդյունաբերությանը և միության համար կարող է վերածվել համակարգային ֆինանսական խնդրի»։

Պատմականորեն Եվրոպայում լայնորեն չեն կիրառվել օդորակիչներ՝ խիստ ճարտարապետական նորմերի և կլիմայի փոփոխության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Սակայն ներկայումս կենցաղային տնտեսությունների միայն մոտ 20%-ն է հագեցած կլիմայական տեխնիկայով, ինչն աճի զգալի ներուժ է ստեղծում։

Եվրահանձնաժողովը երկար ժամանակ քննադատում է Պեկինին չափազանց մեծ պետական սուբսիդիաների և դեմպինգային քաղաքականության համար։ Այդ պատճառով Եվրամիությունը սկսել է ուժեղացնել ճնշումը չինական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ վերացնելով էժան առաքումների համար նախատեսված հարկային արտոնությունները և սահմանափակելով չինական բաղադրիչներով արևային էներգիայի նախագծերի ֆինանսավորումը։

Միևնույն ժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ խոսքը համատարած մաքսատուրքերի սահմանման մասին չէ․ նախատեսվող միջոցները լինելու են նպատակային և ուղղված են լինելու ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական ոլորտներին։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88