Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Սինգապուրը ներկայացրել է նոր զբոսաշրջային կլաստերի ստեղծման ծրագիրը
06/07/2026 11:41
Կիսվել

Սինգապուրը ներկայացրել է նոր զբոսաշրջային կլաստերի ստեղծման ծրագիրը

Սինգապուրի իշխանությունները հրապարակել են զվարճանքների Սենտոզա կղզու և հարակից Պուլաու Բրանի կղզու վերակազմակերպման գլխավոր հատակագիծը։ Նախագիծը նախատեսում է երկու կղզիների միավորումն ու ընդլայնումը՝ խոշոր զբոսաշրջային կլաստեր ստեղծելու նպատակով։

Փաստաթղթի համաձայն՝ տարածքը կվերածվի «Մեծ Սենտոզա» (Greater Sentosa) զբոսաշրջային գոտու։ Ակնկալվում է, որ այն տարեկան կընդունի մինչև 32 միլիոն զբոսաշրջիկ, ինչը կրկնակի գերազանցում է Սենտոզայի ներկայիս միջին տարեկան այցելությունների ցուցանիշը։

Ծրագիրը ներառում է հետիոտնային արահետի կառուցում դեպի Սենտոզայի Իմբիա լեռան գագաթ։ Ամենաբարձր կետում նախատեսվում է բացել Imbiah Canopy դիտահարթակը՝ ռեստորաններով, խանութներով և քամուց պաշտպանված միջոցառումների տարածքներով։ Նախատեսվում է նաև կառուցել տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Սենտոզան և Պուլաու Բրանին, վերակառուցել լողափերը և իրականացնել մի շարք այլ ենթակառուցվածքային նախագծեր։ Նոր օբյեկտների մի մասի շահագործումը նախատեսված է սկսել 2030-ականների սկզբին։

Նախագծում նշվում է, որ հանգստի և ժամանցի նոր օբյեկտների կառուցումը «կոչված է ամրապնդելու Սենտոզայի գրավչությունը՝ որպես Սինգապուրի կղզային հանգստավայր և համաշխարհային քաղաքի խաղաղ ապաստարան»։

Սենտոզան և Պուլաու Բրանին միացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել էր Սինգապուրի նախկին վարչապետ Լի Սյեն Լունը 2019 թվականին՝ Ազգային օրվա տոնակատարությանը նվիրված հանրահավաքի ժամանակ, հայտնում է Channel NewsAsia-ն։ Ներկայումս Սենտոզայում գործում են խաղատներ, Universal Studios թեմատիկ այգին և Սիլոսո լողափը։

Սինգապուրի հիմնական տարածքը Պուլաու Ուջոնգ կղզին է։ Պետության կազմի մեջ մտնում են նաև այն շրջապատող բազմաթիվ փոքր կղզիներ։ Ամենահեռավոր կղզին համարվում է Պեդրա Բրանկան։ Երկրի խոշոր կղզիներից առանձնանում են Ջուրոնգը, Պուլաու Տեկոնգը, Պուլաու Ուբինը և Սենտոզան։

Սինգապուրը հետևողականորեն մեծացնում է իր հիմնական կղզու տարածքը՝ հողալցման ծրագրերի միջոցով՝ հող ձեռք բերելով այլ երկրներից։ Արդյունքում երկրի ցամաքային տարածքը 1960-ականների 581 քառ. կմ-ից հասել է մինչև 736.3 քառ. կմ՝ 2025 թվականի հունիսի դրությամբ, և շարունակում է ընդլայնվել։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67