Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Հորմուզի նեղուցով նավագնացությունը հասել է ռեկորդային նվազագույնի
06/07/2026 12:27
Կիսվել

Հորմուզի նեղուցով նավագնացությունը հասել է ռեկորդային նվազագույնի

Օմանի ափերի երկայնքով անցնող երթուղով Հորմուզի նեղուցը հատող նավերի թիվը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին այս երթուղով շարժվող մի շարք նավեր կտրուկ փոխել են իրենց ուղղությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։

«Օմանի ափամերձ երթուղով Հորմուզի նեղուցն անցնող նավերի թիվը հասել է նվազագույնի։ Ուրբաթ և շաբաթ օրերին առնվազն ութ նավ նկատվել է, որոնք Օմանի երթուղով նեղուցն անցնելիս շրջադարձ են կատարել։ Դրանցից չորսը հետագայում շարժվել է դեպի հյուսիս՝ Իրանի երթուղու ուղղությամբ, և լքել նեղուցը», – նշվում է գործակալության հրապարակման մեջ։

Kpler-ի տվյալներով՝ շաբաթ օրը Հորմուզի նեղուցը երկու ուղղություններով հատել է 19 նավ։ Դրանցից միայն մեկն է բացահայտ հայտնել, որ նեղուցն անցել է Օմանի ափերի երկայնքով։

Ընկերությունը պարզաբանում է, որ իր հաշվարկներում ներառված են միայն հաստատված անցումները, ուստի տվյալները կարող են հետագայում ճշգրտվել, եթե հաստատվեն տրանսպոնդերներն անջատած նավերի կողմից իրականացված այլ՝ «թաքնված» անցումների դեպքերը։

Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Փաստաթուղթը նաև սահմանում է ժամկետներ, որոնց ընթացքում ԱՄՆ-ն պետք է վերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը վերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67