Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Թեղուտն է
06/07/2026 16:15
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Թեղուտն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2026թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2026թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված շահութահարկի ծավալը կազմել է մոտ 42․6 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 9․27% (-0․06 տոկոսային կետ): 2025թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 38․2 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 9․33%: Այսպիսով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծված շահութահարկի ծավալն աճել է շուրջ 4․36 մլրդ դրամով կամ 11․4%-ով։

Առաջատար 10 ըներությունները շահութահարկի ծավալով

Թեղուտն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 3․74 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․09 մլրդ դրամ, արձանագրելով 3․65 մլրդ դրամ կամ 39․2 անգամ աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 70 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 61․3%։

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․97 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը չի ներառվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 12․7%։

Սոֆթ Կոնստրակտն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․92 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․4 մլրդ դրամ, արձանագրելով 1․52 մլրդ դրամ կամ 275․8% աճ։ Կազմակերպության դիրքն բարձրաացել է 16 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23․9%։

Ամերիաբանկն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․85 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 1․52 մլրդ դրամ, արձանագրելով 0․34 մլրդ դրամ կամ 22․1% աճ։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 38%։

Արդշինբանկն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է  1․74 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․84 մլրդ դրամ, արձանագրելով 0․9 մլրդ դրամ կամ 106․4% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 42․6%։

Յունիբանկն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․3 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․3 մլրդ դրամ, արձանագրելով 972 մլն դրամ կամ 295․9% աճ։ Բանկի դիրքն բարձրացել է 20 հորիզոնականով։

Դիջիթեյնն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․14 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․48 մլրդ դրամ, արձանագրելով 0․66 մլրդ դրամ կամ 137% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 5 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 16․9%։

Ակբա բանկն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․95 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․77 մլրդ դրամ, արձանագրելով 178․4 մլն դրամ կամ 23․2% աճ։ Բանկի դիրքն բարձրացել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 25․1%։

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերությունը այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 0․74 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 0․64 մլրդ դրամ, արձանագրելով 0․1 մլն դրամ կամ 15․4% աճ։ Ընկերության դիրքն բարձրացել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 36․8%։

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծել է 0․68 մլրդ դրամ շահութահարկ։ 2025թ. ցուցանիշը կազմել էր 0․8 մլրդ դրամ, արձանագրելով 0․14 մլն դրամ կամ 16․7% անկում։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 5․9%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52