
Չինաստանում բացվել է հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղ
Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում բացվել է «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:
Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադրության և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:
Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:
Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության «Անուշակ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին, Երևանում:
10:30 02/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 431.00 | 440.00 |
AMD / RUR | 5.58 | 5.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
21:00 02/02Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը