Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իլոն Մասկի SpaceX-ի IPO-ից հետո ԱՄՆ-ում աճել է մասնավոր բիզնես-ջեթերի պահանջարկը IT ոլորտի էլիտայի շրջանում
10/07/2026 14:36
Կիսվել

Իլոն Մասկի SpaceX-ի IPO-ից հետո ԱՄՆ-ում աճել է մասնավոր բիզնես-ջեթերի պահանջարկը IT ոլորտի էլիտայի շրջանում

ԱՄՆ-ում զգալիորեն աճել է մասնավոր ինքնաթիռների նկատմամբ պահանջարկը վենչուրային ներդրողների, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների շրջանում։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ավիացիոն իրավունքի ոլորտի մասնագետներին, այս միտումը կապված է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության առաջնային հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխման (IPO) հետ։

Մասնավոր բիզնես-ջեթերի պայմանագրերի ձևակերպմամբ զբաղվող Soar Aviation Law իրավաբանական ընկերությունը հայտնել է, որ ընթացիկ տարում նման ծառայությունների պահանջարկն աճել է 25%-ով։ Ընկերության ավիացիոն իրավաբան Ամանդա Էփլգեյթի խոսքով՝ այժմ շատ ավելի մեծ թվով մարդիկ կարող են իրենց թույլ տալ ճանապարհորդել մասնավոր ինքնաթիռներով, և այդ թիվը, կարծես, օրեցօր աճում է։

Բացի այդ, մասնավոր օդանավերի սեփականատերերի կողմից իրականացվող թռիչքների թիվն աճել է 13.4%-ով: Ամենամեծ աճը գրանցվել է Սան Ֆրանցիսկոյում և Լաս Վեգասում։

SpaceX-ի IPO-ն տեղի է ունեցել հունիսի 12-ին։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընկերությունը ներգրավել է 75 միլիարդ դոլար, իսկ գերբաժանորդագրման (overallotment) օպցիոնի հաշվառմամբ՝ 85.7 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշն ավելի քան երեք անգամ գերազանցել է նախորդ ռեկորդակիր Saudi Aramco-ի՝ 2019 թվականին անցկացրած IPO-ի արդյունքը, որը կազմել էր 29.4 միլիարդ դոլար։

IPO անցկացնելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին նաև արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic և OpenAI ընկերությունները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52