Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ԱՄՆ-ն կդառնա բազմամիլիարդանոց ներդրումների գլխավոր շուկան հեղուկացված բնական գազի ոլորտում
10/07/2026 17:04
Կիսվել

ԱՄՆ-ն կդառնա բազմամիլիարդանոց ներդրումների գլխավոր շուկան հեղուկացված բնական գազի ոլորտում

Հեղուկացված բնական գազի համաշխարհային պահանջարկն արագ աճում է՝ առաջին հերթին պայմանավորված արհեստական բանականության տեխնոլոգիաների և գերխոշոր տվյալների մշակման կենտրոնների բուռն զարգացմամբ, որոնց էներգետիկ պահանջարկը հնարավոր չէ լիովին ապահովել միայն վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին։ Ինչպես գրում է Forbes-ը, այս միտման կենտրոնում գտնվում են ԱՄՆ-ն, որը միաժամանակ աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոնների կառուցողն է, LNG-ի առաջատար արտահանողը և բնական գազի ամենամեծ արտադրողը։

Հոդվածի համաձայն՝ առաջիկա տասը տարիների ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների լայնածավալ զարգացման համար կարող է պահանջվել շուրջ 2 տրիլիոն դոլարի ներդրում։ Այդ միջոցների զգալի մասը, հավանաբար, կուղղվի ՀԲԳ-ի արտադրության նախագծերին և ընդհանուր առմամբ գազային արդյունաբերության զարգացմանը։

ING Research-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը արհեստական բանականության զարգացմամբ պայմանավորված տվյալների մշակման կենտրոնների ոլորտը կարող է սպառել ԱՄՆ-ում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 10%-ը, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է մոտ 4%։

Forbes-ի ներկայացրած տվյալներով՝ միայն անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն գրեթե եռապատկել է իր գազային հզորությունները տարբեր փուլերում գտնվող նախագծերի հաշվին՝ սկսած հայտարարված նախաձեռնություններից մինչև արդեն կառուցվող օբյեկտներ։

Հոդվածում ընդգծվում է, որ նման կանխատեսումները բարենպաստ պայմաններ են ստեղծում ներդրումների համար։ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ 2016-2024 թվականներին երկիրը օրական LNG արտահանման հզորություններն ավելացրել է մոտ 12.7 միլիարդ խորանարդ ֆուտով, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է ավելացնել ևս մոտ 13.3 միլիարդ խորանարդ ֆուտ։

Forbes-ի հաշվարկներով՝ LNG-ի մեկ նախագծում ներդրումների ծավալը, կախված դրա մասշտաբից, սովորաբար կազմում է 8-15 միլիարդ դոլար։ Սա լայն հնարավորություններ է ստեղծում նախագծմամբ, շինարարությամբ, արդյունաբերական տեխնոլոգիաներով և ավտոմատացմամբ զբաղվող ընկերությունների համար։

«Այսօր ԱՄՆ-ն համաշխարհային էներգետիկ ենթակառուցվածքների ամենակարևոր և ամենաարագ զարգացող շուկաներից մեկն է։ Այս ոլորտի գրավչությունը պայմանավորված է էներգետիկայի բոլոր ուղղություններում աճի հնարավորություններով, սակայն LNG նախագծերի մասշտաբն ու ներդրումային պարտավորությունների ծավալը առանձնահատուկ ուշադրության են արժանի», – Forbes-ին տված հարցազրույցում նշել է Schneider Electric ընկերության տեխնոլոգիական, դիսկրետ և հիբրիդային ավտոմատացման գծով ավագ փոխնախագահ Հանի Ֆուդան։

Հոդվածում ներկայացված ընթացիկ կանխատեսումների համաձայն՝ 2030-ականների սկզբին ԱՄՆ-ին բաժին կընկնի հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների ավելի քան մեկ երրորդը, իսկ այդ վառելիքի նկատմամբ պահանջարկի աճը կշարունակվի նաև 2040-ականներին։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33