Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2026թ. հունվար-մայիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2026թ.-ի հունվար-մայիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6,277.8 հազար տոննա: 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 2․7%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28․4%-ով և կազմել է 758.3 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 192.3 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 320.9 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245.1 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել է 3․5%-ով և կազմել է 4,467.2 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 271.0 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 1,718.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,477.8 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 18․1%-ով և կազմել է 18.9 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 10․3 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 8․6 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18%-ով և կազմել է 1,033.4 հազար տոննա:
