RBS-ն ճանաչվել է տարվա «ամենահիմար» բանկը
Շոտլանդիայի թագավորական RBS բանկը, որը երկրորդ խոշորագույն բանկն է Մեծ Բրիտանիայում, Bloomberg գործակալության կողմից ստացել է «Տարվա ամենահիմար բանկ» կոչումը:
Գործակալությունն իր այս որոշումը պարզաբանել է այն փաստով, որ բանկն այս տարի մեղադրվել է փողերի լվացման, ինչպես նաև Իրանի, Սուդանի և մի շարք այնպիսի երկրների հետ համագործակցության մեջ, որտեղ գործել են միջազգային սանկցիաներ: Նման գործունեության համար բանկը պարտավորվել է վճարել զգալի ծավալի հասնող տուգանքներ: