Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Նավթի գների աճը Չինաստանում մեծացնում է էլեկտրական տաքսիների պահանջարկը
16/07/2026 14:59
Կիսվել

Նավթի գների աճը Չինաստանում մեծացնում է էլեկտրական տաքսիների պահանջարկը

Չինաստանը ձեռք է բերում նավթի գների կտրուկ տատանումներից պաշտպանվելու ավելի կարևոր մեխանիզմ, և դա էլեկտրական տաքսիներն են, գրում է Reuters-ը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Չինաստանի բազմաթիվ քաղաքներում արագ աճում է տաքսիների և ուղևորափոխադրման առցանց հարթակների ծառայությունների պահանջարկը։ Մայիսին երկրի բնակիչները կատարել են 3.05 միլիարդ ուղևորություն։ Հոդվածում վկայակոչված կառավարության տվյալների համաձայն՝ փետրվարի վերջից, երբ սկսվեց Իրան-Իսրայել հակամարտությունը, ուղևորությունների թիվը մարտ–մայիս ժամանակահատվածում աճել է 6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Reuters-ը նշում է, որ այս աճը մեծապես պայմանավորված է Չինաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկություններով։ Չնայած բենզինի թանկացմանը՝ ուղևորությունների արժեքը շարունակում է նվազել։ Գործակալության հետ զրուցած վերլուծաբանների խոսքով՝ դա պայմանավորված է նոր վարորդների մեծ ներհոսքով, որոնք թույլ տնտեսության պայմաններում եկամտի աղբյուր են փնտրում, ինչպես նաև մատչելի գներով էլեկտրամոբիլների լայն հասանելիությամբ։ Արդյունքում սակագները նվազում են՝ ներգրավելով այն ուղևորներին, որոնք ավտոմոբիլային վառելիքի թանկացման պայմաններում ձգտում են կրճատել իրենց տրանսպորտային ծախսերը։

Պեկինում աշխատող Լի ազգանունով տաքսու վարորդը Reuters-ին հայտնել է, որ այն պահից, երբ վեց ամիս առաջ սկսել է աշխատել, ուղևորության արժեքը նվազել է 10–15%-ով։

«Մրցակցությունը շատ բարձր է», — ասել է 36-ամյա վարորդը գործակալությանը՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանում տված հարցազրույցում։

Հոդվածում ընդգծվում է, որ տաքսիների պարկի զանգվածային անցումը էլեկտրական շարժիչների կիրառմանը ևս մեկ ապացույց է, որ Չինաստանի տրանսպորտային ոլորտը աստիճանաբար նվազեցնում է իր կախվածությունը նավթից։ Սա երկրի տնտեսությունը դարձնում է ավելի դիմակայուն արտաքին նավթային ցնցումների նկատմամբ, օրինակ՝ Հորմուզի նեղուցի հնարավոր փակման դեպքում։

Չինաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ երկրի 1.3 միլիոն տաքսիների շուրջ կեսն արդեն էլեկտրական է։ Խոշորագույն քաղաքներում դրանց մասնաբաժինը մոտենում է 100%-ի։

Reuters-ի տվյալներով՝ դրա շնորհիվ մայիսին Չինաստանում բենզինի սպառումը տարեկան կտրվածքով նվազել է 10%-ով, իսկ դիզելային վառելիքի սպառումը՝ 14%-ով։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալն աճել է 2%-ով, իսկ մայիսյան տոների ընթացքում ավտոճանապարհային ուղևորությունների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։

Greenpeace-ի կանխատեսմամբ՝ մինչև 2035 թվականը տաքսիներով և քարշերինգի ծառայություններով իրականացվող բոլոր ուղևորությունների շուրջ 90%-ը բաժին կընկնի էլեկտրական տրանսպորտին։

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06