Չինաստանի Հայնան նահանգը մինչև 2030 թվականը կարգելի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքը
Չինաստանի հարավում գտնվող Հայնան նահանգը նպատակ է դրել մինչև 2030 թվականը արգելել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքը՝ դառնալով նոր էներգիայի աղբյուրներով աշխատող տրանսպորտային միջոցների (NEV) անցման նախաձեռնողը երկրում։ Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նահանգի 2026-2030 թվականների ազգային էկոլոգիական ցուցադրական գոտու ստեղծման ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայնանում ձեռք բերվող բոլոր մասնավոր ավտոմեքենաները, ինչպես նաև հասարակական և առևտրային տրանսպորտում օգտագործվող բոլոր նոր տրանսպորտային միջոցները պետք է լինեն NEV դասի՝ բացառությամբ հատուկ նշանակության մեքենաների։
Փորձագետների գնահատմամբ՝ Հայնանում նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների մասնաբաժինը ընդհանուր ավտոպարկում կաճի՝ 2025 թվականի 23.75%-ից 2030-ին հասնելով 45%-ի։
Նահանգը նաև կշարունակի զարգացնել լիցքավորման ենթակառուցվածքը՝ պահպանելով ավտոմեքենաների և լիցքավորման կայանների հարաբերակցությունը 2.5-ը 1-ի դիմացից ցածր մակարդակում։
Հայնանը դեռևս 2018 թվականին էր առաջարկել մինչև 2030 թվականը արգելել ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների վաճառքը՝ դառնալով Չինաստանի առաջին նահանգը, որը հրապարակայնորեն հայտարարեց նման նպատակի մասին։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ կղզում էլեկտրամոբիլների ներթափանցման մակարդակը գերազանցում էր 67%-ը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

