Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Չինաստանը բախվել է էլեկտրամոբիլների անցման անսպասելի հետևանքին
21/07/2026 11:33
Կիսվել

Չինաստանը բախվել է էլեկտրամոբիլների անցման անսպասելի հետևանքին

Չինաստանի ավտոպարկի արագացված էլեկտրաֆիկացումը երկրի համար հանգեցրել է անսպասելի հետևանքների։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, հիմնական խնդիրը մեքենաների չափսերն են․ 2026 թվականի առաջին կիսամյակում արտադրված յուրաքանչյուր տասը մեքենայից վեցը երկարությամբ գերազանցում է հինգ մետրը, իսկ կոմպակտ մոդելների (մինչև 4.5 մետր) մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում 13%-ից նվազել է մինչև 2%։

Այս միտումը լրջորեն հարվածում է բյուջեների եկամտային մասին, որոնք ավանդաբար համալրվում էին վառելիքի հարկերից ստացվող եկամուտների հաշվին։ Այդ հարկերից հավաքագրված միջոցներն ուղղվում են տարածաշրջաններին՝ տեղական ճանապարհների պահպանման համար, սակայն էլեկտրամեքենաների մասնաբաժնի աճի հետ մեկտեղ այդ մուտքերը նվազում են։ Ծանր մեքենաները նաև արագացնում են ճանապարհածածկի մաշվածությունը։ Այս պայմաններում առաջացել է ֆինանսավորման մոդելի վերանայման անհրաժեշտություն՝ ընդհուպ մինչև վազքի յուրաքանչյուր կիլոմետրի համար վճարի հնարավոր ներդրումը։

Տրանսպորտի նախարարության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճանապարհների պահպանման և վերանորոգման համար բյուջեի տարեկան պակասուրդը կազմում է անհրաժեշտ միջոցների մոտ 50%-ը։ Ճանապարհների շուրջ 40%-ը վերանորոգման կարիք ունի, սակայն դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում չկա։

Ռեգո Ինշուրանս

Իրավիճակին ի պատասխան՝ Պեկինը սկսել է աստիճանաբար կրճատել էլեկտրական տրանսպորտի համար նախատեսված հարկային արտոնությունները։

Վաճառքի հարկի գծով զեղչը, որը գործում էր տասը տարի, կրճատվել է կիսով չափ՝ մինչև 5%։ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ վերացվում է տրանսպորտային հարկից ազատումը plug-in հիբրիդների և ընդլայնված ընթացքի պաշարով էլեկտրամեքենաների համար։ Այս հատվածներն էլ հենց խթանում են մեծ չափսերով մեքենաների ժողովրդականության աճը։

Միաժամանակ ներդրվել են էներգաարդյունավետության պարտադիր նորմեր՝ չափազանց մեծ քաշ ունեցող մեքենաների համար տուգանքների համակարգով։ Քննարկվում է ճանապարհների ֆինանսավորման համակարգի ամբողջական բարեփոխումը։ Պետական լրատվամիջոցները կոչ են անում արտադրողներին հրաժարվել մեքենաների չափսերի անիմաստ մեծացումից՝ մատնանշելով, որ երրորդ շարքի նստատեղերը հաճախ գործնական անհրաժեշտություն չունեն։

Արդյունքում, ավտոպարկի էլեկտրաֆիկացման պետական աջակցությունը հանգեցրել է անսպասելի խնդրի։ Որքան ավելի շատ մարդիկ էին անցնում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, այնքան ավելի արագ էր կրճատվում տրանսպորտային ենթակառուցվածքի պահպանման համար անհրաժեշտ հարկային բազան, իսկ ճանապարհածածկը՝ ավելի արագ մաշվում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26