Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը կչեղարկի թվային նույնականացման համակարգը
21/07/2026 12:07
Կիսվել

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը կչեղարկի թվային նույնականացման համակարգը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը կհրաժարվի կառավարության կողմից առաջարկված ազգային թվային նույնականացման ծրագրից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ներկայացուցչին։

Ծրագրում ներգրավված ֆինանսական միջոցներն ու աշխատակիցները կվերաուղղվեն Բերնհեմի առաջնահերթ ուղղություններին, այդ թվում՝ կյանքի թանկացման հետևանքով քաղաքացիների վրա աճող ֆինանսական բեռը թեթևացնելու միջոցառումներին։

Բյուջետային պատասխանատվության գրասենյակը (Office for Budget Responsibility) նոյեմբերին ծրագրի արժեքը 2026/27-ից մինչև 2028/29 ֆինանսական տարիների համար գնահատել էր մոտ 1.8 մլրդ ֆունտ ստեռլինգ (2.4 մլրդ դոլար)։

Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետը խոստացել է շրջել լեյբորիստների նկատմամբ հանրային աջակցության անկման միտումը և հակազդել Reform UK կուսակցությանը, որը հասարակական կարծիքի վերջին հարցումներում զգալի առավելություն ունի։

Սթարմերը թվային նույնականացման նախաձեռնության մասին հայտարարել էր սեպտեմբերին՝ անօրինական միգրացիայի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակում և Reform UK կուսակցության աճող ժողովրդականությանը պատասխանելու նպատակով։

Նախնական առաջարկի համաձայն՝ բոլոր աշխատողները պարտավոր էին ունենալ իրենց ինքնությունը հաստատող թվային փաստաթուղթ։ Հանրային հակազդեցությունը ստիպեց կառավարությանը հունվարին հրաժարվել պարտադիր պահանջից, ինչի հետևանքով ծրագիրը թուլացավ դեռևս Բերնհեմի՝ կուսակցության առաջնորդ ընտրվելուց առաջ։

Այնուհետև խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներից կազմված հանձնաժողովը նախագիծն անվանեց «ֆիասկո»՝ ավելի մեծացնելով լեյբորիստների նկատմամբ ճնշումը՝ ծրագրերը վերանայելու պահանջով։

Բերնհեմի ներկայացուցիչը հայտարարել է, որ թվային նույնականացման համար հատկացված ժամանակն ու ռեսուրսներն այժմ կուղղվեն այն ոլորտներին, որտեղ աջակցությունն առավել անհրաժեշտ է։

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության պատգամավոր Ջուլիա Լոպեսը լեյբորիստներին մեղադրել է այն բանում, որ նրանք միլիոնավոր ֆունտ ստեռլինգ են ծախսել՝ նախքան նախագիծը չեղարկելը, և հայտարարել է, որ Բերնհեմը փորձում է իրեն ներկայացնել որպես սեփական կուսակցության ստեղծած խնդիրը լուծող գործիչ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիան վերացրել է պարտադիր անձը հաստատող փաստաթղթերի համակարգը։ Սովորաբար երկրի բնակիչները աշխատանքի ընդունվելիս, ֆինանսական և պետական ծառայություններից օգտվելիս ինքնությունը հաստատելու համար օգտագործում են անձնագրեր, վարորդական վկայականներ և այլ փաստաթղթեր։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26