Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Համաշխարհային բանկ. ԱՄՆ-ի և Իրանի միջև էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսական աճը դանդաղեցնել մինչև 1.3%
24/07/2026 12:58
Կիսվել

Համաշխարհային բանկ. ԱՄՆ-ի և Իրանի միջև էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսական աճը դանդաղեցնել մինչև 1.3%

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի էսկալացիան կարող է կրկին արագացնել գնաճը, բարձրացնել տոկոսադրույքները և համաշխարհային տնտեսական աճը նախորդ տարվա 2.9%-ից նվազեցնել մինչև 1.3%: Reuters գործակալությանը սա հայտնել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ինդերմիթ Գիլը։

Գիլը, որը օգոստոսի վերջին լքում է իր պաշտոնը, նշել է, որ բանկը հունիսյան կանխատեսման շրջանակում մոդելավորել էր երեք սցենար, սակայն վատագույնը՝ վեց ամիս և ավելի տևող ռազմական գործողություններով, արդեն գրեթե իրականություն է դարձել։ Այդ սցենարի դեպքում համաշխարհային գնաճը կհասնի 4.5%-ի։ Երկարատև ռազմական գործողությունները և տարածաշրջանի նավթային ենթակառուցվածքին հասցված վնասը կվատթարացնեն նաև պարենային անվտանգությունը՝ խաթարելով գյուղատնտեսության համար անհրաժեշտ պարարտանյութերի, հելիումի և ծծումբի մատակարարումները։

Այս շաբաթ պատերազմը սրվել է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում և արևմուտքում գտնվող թիրախներին, իսկ Թեհրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Հորմուզի նեղուցով նավագնացությունը խաթարվել է, իսկ Իրանին դաշնակից Եմենի հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան Արաբիայից մատակարարումների ծովային շրջափակման մասին։

Գիլը նշել է, որ համավարակից դեռևս չվերականգնված աղքատ երկրները կբախվեն պարենային անապահովության աճին, իսկ բարձր պարտք ունեցող պետությունները կտուժեն փոխառությունների թանկացումից, ինչը կհանգեցնի կրթության և առողջապահության ոլորտների ծախսերի կրճատմանը։

Լարվածության նշաններն արդեն ի հայտ են գալիս․ մի շարք երկրներ Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) խնդրել են ավելացնել վարկավորման ծավալները, իսկ Պակիստանը այս շաբաթ ԱՄՆ-ից խնդրել է 10 մլրդ դոլարի արժութային կայունացման մեխանիզմ։ Բանկի հունիսյան կանխատեսման համաձայն՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների 40%-ը (32 երկիր) կամ արդեն բախվում է պարտքային դժվարությունների, կամ հայտնվելու է վտանգի տակ, սակայն տոկոսադրույքների բարձրացման դեպքում այդ երկրների թիվը կարող է արագ աճել։

Զարգացող երկրների պարտք/ՀՆԱ միջին ցուցանիշը 2025 թվականին կազմել է մոտ 74%, մինչդեռ համավարակից առաջ այն կազմում էր 50-55%։ Գիլի խոսքով՝ խոշորագույն տնտեսությունները՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Հնդկաստանը, համեմատաբար պաշտպանված են պատերազմի հետևանքներից, մինչդեռ զարգացող երկրները բախվել են ավելի մեծ դժվարությունների։

Այնուամենայնիվ, կա նաև լավ նորություն․ բանկի վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ զարգացող երկրները կարող են շահել արհեստական բանականության զարգացումից։ Աղքատ երկրներում այն մարդկանց մասնաբաժինը, որոնց վրա կարող է բացասաբար ազդել ԱԲ-ն, կազմում է մոտ 10%, մինչդեռ հարուստ երկրներում այդ ցուցանիշը 30-40% է։

«Նրանց համար ԱԲ-ն կարող է հսկայական ձեռքբերում դառնալ», – ասել է Գիլը՝ հավելելով, որ տեխնոլոգիան կարող է տնտեսական աճը վերադարձնել տասնամյակների ընթացքում չտեսնված մակարդակների, սակայն, ամենայն հավանականությամբ, ոչ այս տասնամյակում։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52