Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Վրաստանը հազարապատկել է ավտոմեքենաների կիսամյակային վերաարտահանումն Իրան
24/07/2026 13:05
Կիսվել

Վրաստանը հազարապատկել է ավտոմեքենաների կիսամյակային վերաարտահանումն Իրան

Վրաստանը 2026 թվականի առաջին կիսամյակում Իրան է արտահանել ավելի քան 5000 մարդատար ավտոմեքենա՝ 2025 թվականի առաջին կիսամյակի 5 ավտոմեքենայի համեմատ։ Երկիր ավտոմեքենաների վերաարտահանման այս կտրուկ աճը կարող է հանգեցնել արտահանող երկրի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման: Այս մասին հայտարարել է Վրաստանի ավտոմեքենաների ներմուծողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Նոնիաձեն։

«Իրանի հետ առևտրի աճին զուգահեռ Վրաստանը և մեր արդյունաբերությունը կարող են անցանկալի ուշադրություն գրավել։ Կա վտանգ, որ մենք կարող ենք նույնիսկ պատժամիջոցների ենթարկվել։ Եթե, օրինակ, Իրանը փոխարինի Ղազախստանին և Ղրղզստանին և դառնա Վրաստանի համար վերաարտահանման թիվ մեկ երկիրը, դա որոշակի առումով կարող է սպառնալիք ներկայացնել երկրի համար», – ասել է Նոնիաձեն։

Նրա խոսքով՝ վրացի ավտոդիլերները չեն նախատեսել մասշտաբային մուտք գործել իրանական շուկա։

«Մեր կողմից որևէ նախաձեռնություն չի եղել, հետաքրքրություն են ցուցաբերել իրանցիները։ Մենք նպատակ չենք ունեցել գրավել իրանական շուկան, ամեն ինչ տեղի ունեցավ ինքնաբերաբար։ Իրանում, ըստ ամենայնի, տրանսպորտային միջոցների պակաս կա։ Ամենայն հավանականությամբ, դրա 90%-ը կապված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունների և այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների հետ», – կարծում է նա։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «Իրանը երկարաժամկետ հեռանկարում հուսալի շուկա չի լինի»։

Ավելի վաղ Նոնիաձեն հայտարարել էր, որ Վրաստանը, որը նախորդ տարիներին մարդատար ավտոմեքենաների վերաարտահանման տարածաշրջանային հանգույց էր, կտրուկ կրճատել է այս բիզնեսի ծավալները, որը նախկինում կազմում էր երկրի արտաքին առևտրաշրջանառության մինչև 40%-ը։ Նրա խոսքով՝ դիլերների 60-70%-ը սպասողական ռեժիմում է, կարելի է ասել, որ առևտրի ծավալը կրճատվել է 50-60%-ով։

Նա պարզաբանել է, որ շուկայի մասնակիցները կրճատում են իրենց բիզնեսը՝ կապված Վրաստանի կառավարության կողմից այս տարվա մարտին ընդունված որոշման հետ, որով գրեթե 6 անգամ բարձրացվել են 6 տարեկանից ավելի հին ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը։ Դա կտրուկ ավելացրել է Վրաստանից արտահանվող ավտոմեքենաների արժեքը։

Առաջին կիսամյակում Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը նվազել է 23%-ով՝ կազմելով 938 մլն դոլար, իսկ ավտոմեքենաների վերաարտահանման մասնաբաժինը Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալում նվազել է՝ նախորդ տարվա 37.7%-ից հասնելով 24.2%-ի։ Ավտոմեքենաների ներմուծումը առաջին կիսամյակում նվազել է 16.7%-ով՝ կազմելով 1.6 մլրդ դոլար։

Հիմնական ներմուծումն իրականացվում է ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Գերմանիայից, իսկ 2025 թվականին վերաարտահանման հիմնական ուղղություններն էին Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52