Դոնալդ Թրամփը մաքսատուրքերով է սպառնացել ԵՄ-ին՝ ամերիկյան ընկերությունների նկատմամբ կիրառված տուգանքների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ նկատմամբ առևտրային հետաքննություն սկսելու մասին: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ակնկալվում է, որ այս քայլը կարող է հանգեցնել ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների նկատմամբ սահմանված խոշոր տուգանքների չեղարկմանը, ինչպես նաև եվրոպական բլոկի երկրների նկատմամբ զգալի մաքսատուրքերի սահմանմանը։ Սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ Եվրոպական միությունը «կրկին անցել է իր հին գործելակերպը և, ինչպես միշտ, թիրախավորել է ամերիկյան խոշոր ընկերություններին»։
Հնարավոր պատժամիջոցների պատճառը դարձել է ԵՄ-ի կողմից Google ընկերությանը վերջերս նշանակված 1 մլրդ դոլար տուգանքը՝ որոնման արդյունքներում սեփական ծառայություններին ենթադրաբար առաջնահերթություն տալու համար։ Ավելի վաղ եվրոպական կարգավորող մարմինները նույնպես ֆինանսական տուգանքներ էին կիրառել այնպիսի խոշոր ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են Apple-ը, Meta-ն և Amazon-ը։
