
Ռուսաստանը «կօգնի» Ուկրաինային տարեկան տնտեսել շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված նոր «գազային» համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան տարեկան կտնտեսի շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի կառավարությունը:
Նշենք, որ ըստ նոր «գազային» համաձայնագրի՝ Ռուսաստանը Ուկրաինայի գազ կմատակարարի 268,5 ԱՄՆ դոլար/1000 խմ գնով: Ներկայում գազի գինը կազմում է 410 ԱՄՆ դոլար/1000 խմ:
Բացի այդ, Ռուսաստանը կգնի Ուկրաինայի պետական պարտատոմսեր՝ 15 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով: