Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
Չինաստանը 53%-ով կավելացնի հողմային և արևային էներգիայի արտադրությունը
27/07/2026 16:15
Կիսվել

Չինաստանը 53%-ով կավելացնի հողմային և արևային էներգիայի արտադրությունը

Չինաստանը օրերս ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիր, որով առաջիկա հինգ տարվա ընթացքում հողմային և արևային էներգիայի արտադրությունը 53%-ով ավելացնելու պարտադիր նպատակային ցուցանիշ է սահմանվում։

Ծրագիրը նախատեսում է մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի ընդհանուր արտադրության ծավալը հասցնել 1.8 մլրդ տոննա պայմանական վառելիքի՝ 2025 թվականի 1.18 մլրդ տոննայի դիմաց։ Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը «կանաչ» էներգետիկայի իր նպատակային ցուցանիշը դարձրել է պարտադիր։

Ծրագրի համաձայն՝ էներգիայի կուտակման համակարգերով ապահովված հողմային և արևային էներգետիկան մինչև 2030 թվականը պիկային բեռնվածության ժամանակ պետք է ապահովի տեղակայված հզորության 8%-ը։ Վերականգնվող աղբյուրները պետք է նաև ծածկեն էլեկտրաէներգիայի սպառման 20%-ը պահանջարկի կտրուկ աճի ժամանակահատվածներում։

Չինաստանը ծրագրում է մինչև 2030 թվականն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ավելի քան 300 գիգավատ պիկային հզորություն։ Խոսքը վերականգնվող էներգիայի այն հզորությունների մասին է, որոնք հնարավոր կլինի գործարկել պահանջարկի աճի ժամանակ։

Ծրագիրը նախատեսում է 150 մլն տոննա պայմանական վառելիքին համարժեք հողմային և արևային էներգիայի օգտագործում էներգետիկ ոլորտից դուրս։ Սա ներառում է վերականգնվող աղբյուրների վրա հիմնված ջեռուցումն ու հովացումը, ինչպես նաև «կանաչ» ջրածնի արտադրությունը, որը, Պեկինի հայտարարության համաձայն, մինչև 2030 թվականը կհասնի տարեկան 2 մլն մետրային տոննայի։

Չինաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականը հիդրոէներգետիկայի հզորությունը հասցնել 570 ԳՎտ-ի՝ 2025 թվականի համար սահմանված 450 ԳՎտ նպատակային ցուցանիշի դիմաց։ Սա ներառում է մինչև 2030 թվականը հիդրոկուտակիչ էլեկտրակայանների հզորությունը 160 ԳՎտ-ի հասցնելը՝ 2025 թվականի 66 ԳՎտ-ի դիմաց։

Ծրագիրը նախատեսում է խորքային ջրերում ծովային հողմաէներգետիկ բազաների կառուցում և ծովային հողմաէներգետիկայի ինտեգրում ստորջրյա տվյալների մշակման կենտրոնների հետ։ Պեկինը նախատեսում է իրականացնել վերականգնվող էներգետիկայի մեգաբազաների փորձնական նախագծեր, որոնք կփոխանցեն 100% «կանաչ» էլեկտրաէներգիա։ Global Energy Monitor-ի տվյալներով՝ ներկայում հողմային և արևային էներգետիկան ապահովում է Չինաստանի գերբարձր լարման էլեկտրահաղորդման գծերով փոխանցվող էլեկտրաէներգիայի շուրջ 20%-ը։

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35