Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունիսին նվազել է 5.6%-ով
05/08/2026 14:23
Կիսվել

ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունիսին նվազել է 5.6%-ով

ԱՄՆ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հունիսին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 5.6%-ով և կազմել 73.3 միլիարդ դոլար: Այս մասին ասվում է երկրի Առևտրի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Մայիսին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել էր 77.6 միլիարդ դոլար, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալում էին, որ դեֆիցիտը կնվազի մինչև 73 միլիարդ դոլար։

Հունիսին արտահանման ծավալը նվազել է 2.9 միլիարդ դոլարով (0.9%)՝ հասնելով վերջին չորս ամիսների նվազագույն՝ 314.7 միլիարդ դոլարի։ Այդ թվում՝ ապրանքների արտահանումը կրճատվել է 4 միլիարդ դոլարով՝ կազմելով 206.9 միլիարդ դոլար։ Նավթի արտահանումը նվազել է 5.7 միլիարդ դոլարով, իսկ համակարգիչների արտահանումը՝ 1.1 միլիարդ դոլարով։

Միևնույն ժամանակ ծառայությունների արտահանումն աճել է 1.1 միլիարդ դոլարով՝ հասնելով 107.8 միլիարդ դոլարի։

Ներմուծումն, իր հերթին, առաջին անգամ հունվարից ի վեր նվազել է 7.3 միլիարդ դոլարով (1.8%)՝ կազմելով 388 միլիարդ դոլար։ Ապրանքների ներմուծումը կրճատվել է 7.9 միլիարդ դոլարով՝ մինչև 309 միլիարդ դոլար։ Մասնավորապես, համակարգիչների ներմուծումը նվազել է 3 միլիարդ դոլարով, իսկ դեղագործական արտադրանքինը՝ 1.9 միլիարդ դոլարով։

Ծառայությունների ներմուծումն աճել է 0.6 միլիարդ դոլարով՝ հասնելով 79 միլիարդ դոլարի։

Ապրանքների առևտրի դեֆիցիտը հունիսին կրճատվել է 3.9 միլիարդ դոլարով՝ կազմելով 102.1 միլիարդ դոլար, մինչդեռ ծառայությունների ոլորտի պրոֆիցիտն աճել է 0.5 միլիարդ դոլարով և հասել 28.8 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ի ապրանքային առևտրի դեֆիցիտը Թայվանի հետ նվազել է 4.5 միլիարդ դոլարով՝ մինչև 14.9 միլիարդ դոլար, իսկ Հարավային Կորեայի հետ, հակառակը, աճել է 3 միլիարդ դոլարով՝ հասնելով 7.4 միլիարդ դոլարի։ Շվեյցարիայի հետ առևտրում հունիսին արձանագրվել է 2.9 միլիարդ դոլարի պրոֆիցիտ՝ նախորդ ամսվա 2.3 միլիարդ դոլարի դեֆիցիտի փոխարեն։

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին ԱՄՆ-ի արտաքին առևտրի ընդհանուր դեֆիցիտը կազմել է 371.2 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջ գրանցված ռեկորդային 560.5 միլիարդ դոլարի դիմաց։ Նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է 11.7%-ով, իսկ ներմուծումը՝ 0.4%-ով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52