Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Խիստ նախազգուշացում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին
23/12/2013 17:10
Կիսվել

Խիստ նախազգուշացում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին

Տեղի է ունեցել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստ, որի ժամանակ որոշվել է պատասխամատվության միջոց կիրառել տաքսի ծառություն մատուցող 16 ընկերության հանդեպ՝ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ օրինախախտ տաքսի ծառայությունների անվանումներն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ»,  «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ» «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան: Այս ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում:

Նշենք, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև մի քանի տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել նշված ոլորտում: 

Տևական ժամանակ հանձնաժողովի մասնագետները, օգտվելով այս կամ այն տաքսի ծառայությունից, բացահայտել են խաբեության տասնյակ դեպքեր: Այսպես, մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա, 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղևորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝արդեն սկսած 2,1 կմ-ից, ինչպես օրինակ  «Փինկ» տաքսի ծառայության դեպքում:

Նման կերպ, հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ, օրինակ, «Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմի» և «Կապոլլո» տաքսիների դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4,1 կմ-ից: 

Մի շարք դեպքերում էլ ուղևորները ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ ինչպես օրինակ «Զոլոտոյ Դյուկի» դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում և սրահում սակագնի և այլ պայմանների մասին որևէ տեղեկատվություն չի նշվել:  Մեքենայի ներսում առկա չի եղել նաև տաքսոմետր:

Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:

Օրենքի խախտման փաստն այս դեպքում ակնհայտ է. ընկերությունների կողմից ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման ընթացքում ծառայության արժեքի և բոլոր էական պայմանների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ սպառողներին չեն ներկայացվել, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:  

Հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում է դրսևորել՝ հաշվի առնելով հիմնականում 2 հանգամանք՝ որպես օրինախախտ, ընկերությունները առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ դիտակետում և ռեսուրսների սահմանափակության պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով. խախտումներ է բացահայտվել բոլոր այն ընկերությունների մոտ, որտեղ անցկացվել են դիտանցումներ: Սակայն, միայն Երևան քաղաքում գործում են հարյուրավոր տաքսի ծառայություններ: Հետևաբար այն ընկերությունները, որոնք Հանձնաժողովի տեսադաշտում չեն հայտնվել, ստացվում է, որ դուրս են մնում պատասխանատվությունից: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովի նման մոտեցումը պայմանավորված է նաև նրանով, որ տնտեսվարողների հանդեպ չկիրառվի խտրական մոտեցում:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը շարունակելու է ուսումնասիրությունները այս ոլորտում և լինելու է հետևողական, որպեսզի խախտումները վերացվեն:  

Այնուհանդերձ, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, Հանձնաժողովը գտնում է, որ, օրենսդրությամբ պետք է սահմանվեն հստակ պահանջներ, որոնք կպարտադրեն, որպեսզի տաքսի ծառայությունները լիարժեք և ամբողջական տեղեկատվություն տրամադրեն իրենց պատվիրատուներին: Այլապես ստացվում է, որ ծառայության արժեքը հայտարարվում է 1 կմ-ի համար 100 դրամ, սակայն այլ չհրապարակվող պայմանների հետևանքով 1 կմ- ի գինը իրականում դառնում է շատ ավելի:

Հանձնաժողովն այս ուղղությամբ իր առաջարկները կուղարկի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98