Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Հնդկաստանը նախատեսում է հարկային արտոնություններով ներգրավել ներդրումներ
05/08/2026 16:35
Կիսվել

Հնդկաստանը նախատեսում է հարկային արտոնություններով ներգրավել ներդրումներ

Bloomberg News-ի տեղեկություններով՝ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է խորհրդարանի հավանությանը ներկայացնել մի շարք հարկային նախաձեռնություններ, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և երկրի արտադրական ներուժի ամրապնդմանը։

Պարբերականի տվյալներով՝ օրենսդիրները կքննարկեն օրինագծեր, որոնք նախատեսում են հարկային արտոնությունների ամրագրում Հնդկաստանի պետական պարտատոմսեր ձեռք բերող օտարերկրյա ներդրողների համար, ինչպես նաև օֆշորային ներդրումային հիմնադրամների պաշտպանություն հարկային պարտավորություններից այն դեպքերում, երբ դրանց ակտիվները կառավարվում են Հնդկաստանում գործող ֆոնդերի կառավարիչների կողմից։

Bloomberg-ի համաձայն՝ առաջարկվում է նաև մինչև 2041 թվականը երկարաձգել հարկային արձակուրդը այն արտասահմանյան սարքավորումների մատակարարների համար, որոնք սարքավորումներ են մատակարարում Հնդկաստանի էլեկտրոնիկայի արտադրողներին։ Ներկայում այդ արտոնության գործողության ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականը։

Ընդլայնված խթանման միջոցները կներառեն բջջային հեռախոսների, նոթբուքերի, պլանշետների և սերվերների արտադրության հետ կապված մատակարարումները։ Բացի այդ, խորհրդարանը պետք է քվեարկի տվյալների մշակման կենտրոնների և ադամանդի արդյունահանման ոլորտի հարկային արտոնությունների վերաբերյալ։

Bloomberg-ի տվյալներով՝ այս միջոցառումները վարչապետ Նարենդրա Մոդիի ռազմավարության մի մասն են՝ ուղղված համաշխարհային արտադրողների ներգրավմանը, հնդկական ռուփիի աջակցությանը և տնտեսության դիմակայունության բարձրացմանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին։

Ակնկալվում է, որ ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը համապատասխան օրինագծերը կներկայացնի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ընթացքում, թեև, ինչպես նշում է Bloomberg-ը, ընդդիմության բողոքի ակցիաները խաթարել են նիստերի բնականոն ընթացքը։

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03