Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
2026թ.-ի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 28.83%-ով
07/05/2026 20:32
Կիսվել

2026թ.-ի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 28.83%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների՝ 2026թ. հունվար-մարտ ամիսների ցանկը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 16-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 4.12 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 20.55%-ով կամ 701.65 մլն դրամով։

22-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է։ Ընկերությունը մուծել է 2.87 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 87.20% կամ 1.34 մլրդ դրամ աճ։

Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 31-րդ հորիզոնականը։ 2026թ. հունվար-մարտին ընկերությունը մուծել է 2.18 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 6.82%-ով կամ 159.78 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 151-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 555.08 մլն դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 115.10% կամ 297.03 մլն դրամ աճ։

Առաջատար չորս հեռահաղորդակցական ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ մուծվել է 9.73 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է 2.18 մլրդ դրամ կամ 28.83% աճ։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.12%-ը։ 2025թ. հունվար-մարտի համադրելի ցուցանիշը կազմել էր 1.84%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հիմք ընդունելով ԿԲ-ի՝ 2026թ. մայիսի 7-ի 369.28 դրամ փոխարժեքը, ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 26.34 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
16ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ4,116,741
22ՅՈՒՔՈՄ2,872,290
31ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ2,182,126
151ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ555,077
Ընդամենը9,726,234
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62