Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Եվրոպայի արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է մինչև 10 ԳՎտ-ով կրճատվել արեգակնային խավարման պատճառով
11/08/2026 18:27
Կիսվել

Եվրոպայի արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է մինչև 10 ԳՎտ-ով կրճատվել արեգակնային խավարման պատճառով

Առաջիկայում սպասվող ամբողջական արեգակնային խավարման ընթացքում Եվրոպայում արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է կրճատվել մինչև 9.7 գիգավատտով, ինչը համարժեք է երկու կամ երեք ատոմային էլեկտրակայանների արտադրած հզորությանը։

Եվրահանձնաժողովը նախօրոք զգուշացրել է, որ խավարումը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ եվրոպական էներգահամակարգի աշխատանքի վրա, և արդեն կազմակերպել է էլեկտրացանցերի օպերատորների տեխնիկական խորհրդակցություն՝ հնարավոր հետևանքները գնահատելու նպատակով։

ENTSO-E-ի տվյալներով՝ պարզ եղանակի դեպքում ֆոտովոլտային կայանների արտադրությունը Եվրոպայում կարող է նվազել մինչև 9.7 ԳՎտ-ով, որը  կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի արագ, սակայն կանխատեսելի փոփոխության։

Եվրոպական էլեկտրացանցերի օպերատորները նախապես պատրաստվել են իրավիճակին։ Դիսպետչերները ստացել են համապատասխան հրահանգներ, էներգետիկ շուկայի մասնակիցները նախազգուշացվել են սպասվող արտադրության անկման մասին, իսկ ազգային օպերատորները խավարման ընթացքում կստանան եղանակային ծառայությունների թարմացված կանխատեսումները։

Բացի այդ, խավարման ընթացքում կխուսափեն էլեկտրացանցերի պլանային անջատումներից՝ համակարգի առավելագույն ճկունությունն ապահովելու համար։ ENTSO-E-ն նաև ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ՝ նախապատրաստական աշխատանքներն ու իրավիճակի մշտադիտարկումը համակարգելու նպատակով։

ENTSO-E-ի տվյալներով՝ 2025 թվականին արևային էներգետիկան ապահովել է Եվրամիությունում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 13%-ը։

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14