FedEx-ի և UPS-ի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց Սուրբ Ծննդյան նվերների
Ամերիկյան փոստային ծառայությունները՝ FedEx-ը և UPS-ը, չեն կարողացվել ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց ժամանակին մատակարարել Սուրբ Ծննդյան նվերները:
Ընկերություններն ուշացումները պարզաբանել են ինչպես օնլայն խանութների միջոցով իրականացված մեծ ծավալի պատվերներով, այնպես էլ վատ եղանակային պայմաններով:
Ընկերությունները խոստացել են հնարավորինս շուտ մատակարարել ուշացած պատվերները՝ միևնույն ժամանակ հրաժարվելով հայտնել, թե կոնկրետ որքան պատվերների մատակարարում է արդեն ուշացել: