Բնակարանների գները Երևանում՝ 2026թ. հունիս
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026թ․-ի հունիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։
Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2026թ․-ի հունիսին կազմել է 966,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 10.13% աճ։
Արաբկիր վարչական շրջանում՝ 703,700 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 13.04% աճ։
Դավթաշեն վարչական շրջանում՝ 555,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 17.06% աճ։
Նոր-Մարաշ վարչական շրջանում՝ 562,200 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 27.19% աճ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 529,700 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.98% աճ։
Աջափնյակ վարչական շրջանում՝ 491,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 18.54% աճ։
Նոր Նորք վարչական շրջանում՝ 483,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 17.09% աճ։
Էրեբունի վարչական շրջանում՝ 481,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19.3% աճ։
Ավան վարչական շրջանում՝ 473,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 18.55% անկում։
Շենգավիթ վարչական շրջանում՝ 483,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 23.47% աճ։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 482,900 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 23.76% աճ։
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 271,000 դրամ։ 2025թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 14.83% աճ։
