Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
NYT-ը Դոնալդ Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսական բոլոր խնդիրների համար
19/08/2026 14:30
Կիսվել

NYT-ը Դոնալդ Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսական բոլոր խնդիրների համար

ԱՄՆ պետական պարտքի աճը, գնաճի արագացումը և վառելիքի թանկացումը կապված են նախագահ Դոնալդ Թրամփի տված 11 տնտեսական խոստումների չկատարման հետ, հաղորդում է New York Times-ը։

«Այս տարվա երկրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպը տարեկան հաշվարկով նվազել է մինչև ընդամենը 1,5%, ինչը զգալի չափով պայմանավորված է կամ ավելի է խորացել Թրամփի քաղաքականության հետևանքով»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեղինակները նշում են, որ Թրամփի նախագահության ընթացքում դաշնային բյուջեի դեֆիցիտը շարունակել է աճել, իսկ պետական պարտքի ծավալը մոտենում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրանցված ռեկորդային մակարդակին։

«Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսմամբ՝ մինչև 2036 թվականը մեր պետական պարտքը կհասնի համախառն ներքին արդյունքի 120%-ին»,- նշվում է հոդվածում։

Նյութի հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանները Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը ճանաչել են օրենքին չհամապատասխանող և կարգադրել են ընկերություններին վերադարձնել վճարված գումարները։

Հակառակ Թրամփի հայտարարություններին՝ վերամշակող արդյունաբերությունում զբաղվածության ցուցանիշները չեն աճել, գնաճի տեմպերը հավասարվել են աշխատավարձերի աճին, իսկ բենզինի գինը բարձրացել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարից ավելի, ընդգծվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, լրագրողները նշում են, որ հակառակ նախագահի պնդումներին՝ բնակարանների գները էականորեն չեն նվազել, իսկ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները պահպանվում են մոտ 7% մակարդակում։ Medicaid ծրագրի ֆինանսավորման կրճատումները տարեցտարի խորանում են, մինչդեռ բժշկական ապահովագրության արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 26%-ով։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12