Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Եվրոպայի ստորգետնյա գազապահեստներում պաշարներն աճել են մինչև 61.37%
19/08/2026 16:15
Կիսվել

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստներում պաշարներն աճել են մինչև 61.37%

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստներում գազի պաշարները վերջին արդյունքներով աճել են մինչև 61.37%։ Այս մասին հաղորդում է եվրոպական գազային ենթակառուցվածքների օպերատորների Gas Infrastructure Europe (GIE) ասոցիացիան։

Այս ցուցանիշը 17.06 տոկոսային կետով ցածր է վերջին հինգ տարվա ընթացքում նույն օրվա միջին մակարդակից։

Վերջին յոթ օրվա ընթացքում զուտ ներարկման միջին ծավալը կազմել է օրական 303 մլն խմ, ինչը 14.6%-ով ցածր է հնգամյա միջին ցուցանիշից։

Եվրոպայում բնական գազի պաշարների մակարդակը համաշխարհային գազային շուկայի առանցքային ցուցիչներից է։ ԵՄ գազապահեստների համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 109 մլրդ խմ ակտիվ գազ։ Հեղուկացված բնական գազի (LNG) համաշխարհային շուկայում Եվրոպան ընդհանուր առմամբ դարձել է խոշորագույն ներմուծողը։

Gas Infrastructure Europe-ը միավորում է գազի փոխադրման, պահպանման և հեղուկացված բնական գազի ոլորտներում գործող օպերատորներին։ Ասոցիացիայի վիճակագրական բազան ստորգետնյա բնական գազի պահպանման ենթակառուցվածքների աշխատանքը ներառում է 2011 թվականից, իսկ LNG-ի ընդունման և ռեգազիֆիկացման տվյալները՝ 2012 թվականից։

Եղանակի արդիական կանխատեսման համաձայն՝ այս շաբաթ օդի միջին ջերմաստիճանը տվյալ օրերի կլիմայական նորմայից ցածր է 3 աստիճան Ցելսիուսով։

Վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես քամու գեներացիայի արտադրությունը, որը գազային ջերմաէլեկտրակայանների անմիջական մրցակիցն է, ամսվա սկզբից միջինում ապահովում է տարածաշրջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 13%-ը, հաղորդում է WindEurope ասոցիացիան։ 2025 թվականի օգոստոսին այդ ցուցանիշը կազմել էր 14%։

2026 թվականի օգոստոսին հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծումը, սպասվում է, կարող է կազմել 6,6 մլն տոննա, ինչը 11%-ով ցածր է մեկ տարի առաջվա մակարդակից։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58