Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ռուսաստանի և ԵՄ-ի առևտրաշրջանառությունը նվազել է մինչև այս դարի նվազագույն մակարդակը
21/08/2026 16:45
Կիսվել

Ռուսաստանի և ԵՄ-ի առևտրաշրջանառությունը նվազել է մինչև այս դարի նվազագույն մակարդակը

2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Եվրամիության երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է մինչև 26.9 մլրդ եվրո՝ տարեկան կտրվածքով կրճատվելով ևս 13%-ով։ Սա 1999 թվականի առաջին կիսամյակից ի վեր ցանկացած վեցամսյա ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ ԵՄ պատժամիջոցների հետևանքով շարունակում են նվազել ռուսական նավթի, գազի, մետաղների և պարարտանյութերի գնումները, ինչպես նաև եվրոպական ապրանքների մատակարարումները Ռուսաստան։

2026 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանը ԵՄ է արտահանել 12.2 մլրդ եվրոյի ապրանք, իսկ ԵՄ-ից Ռուսաստան ներմուծումը կազմել է 14.8 մլրդ եվրո։ Արդյունքում Բրյուսելը երկրորդ կիսամյակն անընդմեջ Ռուսաստանի հետ առևտրում գրանցել է դրական հաշվեկշիռ՝ 2.6 մլրդ եվրո, մինչդեռ նախկինում Եվրոպան ավանդաբար առևտրային դեֆիցիտ ուներ Ռուսաստանի հետ։

2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից ԵՄ արտահանվող հիմնական ապրանքը շարունակում էր մնալ գազը։ Մատակարարումների արժեքը տարեկան կտրվածքով նվազել է 3%-ով՝ մինչև 7.4 մլրդ եվրո։ Նավթի գնումները կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ մինչև 1.3 մլրդ եվրո։ Սև մետաղների ներմուծումը նվազել է գրեթե կիսով չափ՝ մինչև 715.4 մլն եվրո, նիկելի մատակարարումները՝ 9%-ով՝ մինչև 426 մլն եվրո, իսկ պարարտանյութերի մատակարարումները՝ գրեթե հինգ անգամ՝ մինչև 298 մլն եվրո։

Միաժամանակ որոշ փոքրածավալ ապրանքախմբերի մատակարարումներն աճել են։ Ռուսաստանից ծխախոտի և ծխախոտային արտադրանքի համար օգտագործվող հումքի ներմուծումը ԵՄ աճել է 13 անգամ՝ մինչև 5 մլն եվրո, իսկ գրքերի և այլ տպագիր արտադրանքի մատակարարումները՝ ավելի քան մեկ քառորդով՝ մինչև 11 մլն եվրո։

ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը նույնպես կրճատվել է ապրանքային խմբերի մեծ մասում։ Եթե 2022 թվականի առաջին կիսամյակում Եվրոպայից Ռուսաստան տրանսպորտային միջոցների մատակարարումները կազմում էին 2 մլրդ եվրո, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանք նվազել են մինչև 81 մլն եվրո։ Մեքենաշինական սարքավորումների և էլեկտրոնիկայի արտահանումը կրճատվել է 1.8 մլրդ եվրոյից մինչև 171 մլն եվրո։

ԵՄ-ից Ռուսաստան ներմուծվող խոշորագույն ապրանքախումբն այժմ պատժամիջոցներից չազդված դեղագործական արտադրանքն է։ Դրա ներմուծումն աճել է 21%-ով՝ մինչև 5.7 մլրդ եվրո։ Կոսմետիկայի և մաշկի խնամքի միջոցների ներմուծումը նվազել է 4%-ով՝ մինչև 236 մլն եվրո, իսկ գինու ներմուծումն աճել է 2%-ով՝ հասնելով 225 մլն եվրոյի։

Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները ԵՄ-ում առաջին կիսամյակի արդյունքներով մնացել են Գերմանիան՝ 3.8 մլրդ եվրո առևտրաշրջանառությամբ, և Ֆրանսիան՝ 2.9 մլրդ եվրո։ Բելգիան 2.8 մլրդ եվրո ցուցանիշով բարձրացել է երրորդ տեղ։ Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Նիդերլանդները՝ 2.6 մլրդ եվրո, և Հունգարիան՝ 2.1 մլրդ եվրո։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6