Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Որ դեպքում աշխարհը կարող է բախվել ցորենի պակասի
21/08/2026 18:43
Կիսվել

Որ դեպքում աշխարհը կարող է բախվել ցորենի պակասի

Ցորենի համաշխարհային ներկրողները պատրաստվում են մատակարարումների կրճատմանը, գրում է Reuters-ը․ Սև ծովում հացահատիկային ենթակառուցվածքների վրա հարձակումները խաթարում են առաքումները՝ բարձրացնելով գները և մեծացնելով պարենային անվտանգության ռիսկերը խոշոր գնորդների համար։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Չիկագոյում ցորենի բենչմարք ֆյուչերսների գները հուլիսի սկզբից աճել են ավելի քան 17%-ով՝ հիմնականում Սևծովյան տարածաշրջանից մատակարարումների պակասի պատճառով։ Ֆիզիկական շուկայում գները նույնպես զգալիորեն բարձրացել են մրցակից արտահանողների՝ Արգենտինայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի մոտ։

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարձակումներ են իրականացրել նավահանգիստների և նավերի վրա։ Արդյունքում փակվել են հացահատիկային տերմինալներ, իսկ բեռնառաքող ընկերությունները ստիպված են եղել հետաձգել կամ չեղարկել տասնյակ խմբաքանակների բեռնումը՝ արտահանման սեզոնի ամենաթեժ շրջանում։

Reuters-ի գնահատմամբ՝ Ասիայում հացահատիկ վերամշակող ընկերությունները հուլիսից սեպտեմբեր մատակարարման ժամկետով պայմանագրեր են կնքել Սևծովյան տարածաշրջանից մոտ 2-2.5 մլն տոննա ցորենի ձեռքբերման համար։ Սա կազմում է ներկրման պահանջարկի մոտ 30-50%-ը։ Սակայն աճում են մտավախությունները, որ մի քանի խմբաքանակ կարող է ժամանակին չհասնել:

Ինդոնեզիայի ալրաղացների ասոցիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայիս պաշարները բավարար են պարենային ցորենի մոտակա պահանջարկը բավարարելու համար։

«Սակայն մենք մեծ ավելցուկային պաշարներ չունենք։ Եթե Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումները չկայանան, ստիպված կլինենք բեռներ փնտրել այլ երկրներից, օրինակ՝ Բուլղարիայից, Ավստրալիայից, Ռումինիայից և Արգենտինայից», – հավելել է նա։

Ներկրման վերաուղղումը դեպի այլ մատակարարներ զգալիորեն ավելի թանկ կարժենա։

Reuters-ի տվյալներով՝ ավստրալական Premium White ցորենն այժմ Ասիա հասցնելու արժեքն ու փոխադրավարձը ներառյալ վաճառվում է մոտ 315-320 դոլարով՝ մեկ տոննայի դիմաց, ինչը զգալիորեն բարձր է ամենաէժան ամերիկյան ցորենի գնից՝ մոտ 305 դոլար մեկ տոննայի համար։ Սևծովյան տարածաշրջանից խմբաքանակների մեծ մասն առաջարկվում է մոտ 260-280 դոլարով՝ մեկ տոննայի դիմաց։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6