
Շաքարավազի արտադրության ծավալներն աճել են մոտ 40%-ով
2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 69,62 հազար տոննա շաքարավազ: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում շաքարավազի արտադրության ծավալներն աճել են շուրջ 40%-ով:
Շաքարավազի արտադրության ծավալների աճին զուգահեռ մեր երկիրը նախորդ տարվա ընթացքում զգալի կրճատել է շաքարի ներմուծման ծավալները: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի առաջին կեսին Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 47%-ով:
Հայաստան շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից: