Մեծ Բրիտանիայում օնլայն առևտրի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի
2013 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում օնլայն առևտրի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի:
British Retail Consortium-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում օնլայն առևտրի ծավալներն աճել են 19,2%-ով:
Այս նույն ժամանակահատվածում մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 0,4% աճ, ինչը խոսում է այն մասին, որ երկրում առավել ակտիվ է օնլայն առևտուրը: