ՕՊԵԿ+ որոշ երկրներ հոկտեմբերին նավթի արդյունահանման քվոտաները չեն փոխի
ՕՊԵԿ+ յոթ պետություններ պայմանավորվել են հոկտեմբերին չփոփոխել նավթի արդյունահանման ծավալները՝ դրանք թողնելով սեպտեմբերյան մակարդակում։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, իսկ հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 4-ին։
Այդ 7 երկրներն են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը:
Յուրաքանչյուր երկրի համար սեպտեմբերյան քվոտաները սահմանվել էին հետևյալ չափով․ Սաուդյան Արաբիա՝ օրական 10.478 մլն բարել, Ռուսաստան՝ օրական 9.949 մլն բարել։ Երկու երկրներին էլ թույլատրված արդյունահանման ծավալն ավելացվել էր օրական 62 հազար բարելով։ Իրաքին թույլատրվել է արդյունահանել 4.431 մլն բարել, Քուվեյթին՝ 2.676 մլն, Ղազախստանին՝ 1.628 մլն, Ալժիրին՝ 1.007 մլն, իսկ Օմանին՝ օրական 841 հազար բարել։ Այս ցուցանիշները անփոփոխ կմնան նաև հաջորդ ամիս։
