Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ԵՄ-ն չի կատարել տնտեսության փրկության ծրագիրը
10/09/2026 13:06
Կիսվել

ԵՄ-ն չի կատարել տնտեսության փրկության ծրագիրը

Եվրամիությունը կատարել է ընդամենը 60 կետ այն 383 կետից, որոնք Իտալիայի նախկին վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին նախագահ Մարիո Դրագին առաջարկել էր միավորման դիրքերն ամրապնդելու համար։ Սա կազմում է առաջարկությունների ընդհանուր թվի 15.7%-ը։ Տվյալները հրապարակել է Financial Times (FT) թերթը։

Դրագիի զեկույցը հրապարակվել է երկու տարի առաջ։ Հեղինակը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ի մրցունակության բարձրացման ուղղությամբ արմատական քայլերի բացակայության դեպքում միությանը սպասում է «դանդաղ տառապանք»։ Սակայն առանցքային ուղղությունները՝ կապիտալի միասնական շուկայի ստեղծումն ու ընդհանուր շուկայի ներսում առկա խոչընդոտների վերացումը, այդպես էլ չեն տեղաշարժվել։ Նախաձեռնությունները բախվում են առանձին պետությունների դիրքորոշմանը, որոնք չեն շտապում լիազորություններ փոխանցել Բրյուսելին։

Վերլուծաբանների հաշվարկներով՝ գաղափարների ևս 41.3%-ը գտնվում է մասնակի իրականացման փուլում։ Թվերը ցույց են տալիս եվրոպացի պաշտոնյաների բարձրագոչ հայտարարությունների և անդամ պետությունների՝ համատեղ գործելու իրական պատրաստակամության միջև առկա հսկայական տարբերությունը։

Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին հեգնանքով նշել է, որ նմանատիպ փաստաթղթերը սովորաբար արժանանում են «մոտ մեկ օր տևող ծափահարությունների»։ Դրանից հետո կառավարությունները սկսում են անել հնարավոր ամեն ինչ՝ առաջարկները տապալելու համար։

Իռլանդիան, որը հուլիսին ստանձնելու է ԵՄ խորհրդի նախագահությունը, հայտարարել է մրցունակության օրակարգը «եռանդուն» առաջ մղելու մտադրության մասին։ Սակայն գործարար շրջանակները թերահավատորեն են տրամադրված. նրանց խոսքով՝ վերափոխումների տեմպը ցանկալիից ցածր է:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9