Եվրոպայում գազի գինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 80 եվրոն
Եվրոպայում բնական գազի գինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է մեկ մեգավատտ/ժամի դիմաց 80 եվրոյից։ Հենակետային ֆյուչերսների գինը բարձրացել է 6.8%-ով՝ հասնելով 80.98 եվրոյի, ինչը 2023 թվականի հունվարից ի վեր առավելագույն մակարդակն է։
Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր՝ գազի գներն ավելի քան կրկնապատկվել են։ Այնուամենայնիվ, ներկայիս մակարդակը դեռևս ցածր է էներգետիկ ճգնաժամի ժամանակ գրանցված գագաթնակետային արժեքներից։
