Լիտվան պատրաստվում է միանալ Եվրոգոտուն
Լիտվայի կառավարությունը հաստատել է երկրում եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի ներդրման օրինագիծը: Կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրինագծով սահմանվել է եվրոյի ներդրման գործընթացը: Մշակվել է Լիտվայի ազգային արժույթը՝ լիտը, եվրոյով փոխարինելու և ազգային արժույթը շրջանառությունից դուրս բերելու կարգը: Սպասվում է, որ երկրում եվրոյի ներդրումը կմեկնարկի 2015 թվականի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լիտվայի հարևան երկիրը՝ Լատվիան, պաշտոնապես դարձել է Եվրոգոտու անդամ: Հունվարի 15-ից երկիրը պաշտոնապես անցում է կատարել եվրոյի:
Այսօր արդեն Եվրոգոտուն անդամակցում է 18 երկիր: Եվրոգոտում բնակչության թիվը հասնում է 325 մլն-ի:
Բացի Լիտվայից, Եվրոգոտուն միանալու ճանապարհին են նաև Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան: