Դոնալդ Թրամփը Ջո Բայդենին մեղադրել է ԱՄՆ-ում գների աճի համար
ԱՄՆ-ում գների աճի պատճառը երկրի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությունն է: Այս կարծիքին է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Հույս ունեմ, որ բոլորը հասկանում են՝ ամբողջ Ամերիկայում գների աճի պատճառը Ջո Բայդենն ու նրա վարչակազմն են, ոչ թե Թրամփը», – գրել է նա Truth Social-ում։
Նրա խոսքով՝ Բայդենի պաշտոնավարման տարիներին (2021-2025 թվականներ) նավթի գներն ավելի բարձր էին, քան այժմ։
«Ընդհանուր առմամբ գները կտրուկ նվազում են, և նավթի գները նույնպես կնվազեն, հենց որ ավարտվի Իրանի հետ զինված հակամարտությունը։ Դա երկար չի տևի», – հայտարարել է Թրամփը։
