SMS-ները դարձել են «պակաս եկամտաբեր»
2013 թվականին, պատմության մեջ առաջին անգամ, միջազգային բջջային օպերատորները գրանցել են SMS-հաղորդագրություններից ստացվող եկամուտների անկում: Նման տվյալներ է ներկայացրել Strategy Analytics-ը:
Ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ 2013 թվականին SMS-ներից հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 104 մլրդ ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչև 2017 թվականը ցուցանիշը կկրճատվի շուրջ 20%-ով:
Վերլուծաբանները նշում են, որ SMS-ները «պակաս եկամտաբեր են դարձել» այն երկրներում, որտեղ առավել մեծ տարածում են ստացել սմարթֆոնները: