Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ո՞վ է սխալ՝ պետական եկամուտների կոմիտեն, թե ֆինանսների նախարարությունը
20/01/2014 09:50
Կիսվել

Ո՞վ է սխալ՝ պետական եկամուտների կոմիտեն, թե ֆինանսների նախարարությունը

Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ. կոմիտեն տարածել է հայտարարություն՝ կապված Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարեկան հաշվետվության մեջ ներկայացված տվյալների հետ:

Հայտարարության մեջ, մասավորապես, նշված է.

«ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին: Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):

Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով:

Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել և գնացել  է բյուլետեն ու ստացել 150-220 հազար և ավելի դրամ նպաստ» կամ «վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1.6 և 2.3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2 մլն 565 հազար դրամի նպաստ» և այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ հարցադրումները. նշված դեպքերն արդյո՞ք առնչություն ունեն ՊԵԿ-ի գործառույթների հետ և արդյո՞ք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները: Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ»:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69