Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիկացիներն ու կանադացիները Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը սխալ են անվանել
25/09/2026 13:08
Կիսվել

Ամերիկացիներն ու կանադացիները Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը սխալ են անվանել

ԱՄՆ-ի և Կանադայի չափահաս բնակիչների մեծամասնությունը, որոնք մասնակցել են նոր հարցմանը, հայտարարել են, որ համաձայն չեն Դոնալդ Թրամփի՝ Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման հետ։

Ինչպես գրում է The Hill-ը՝ հղում անելով Politico/Public First-ի հարցման արդյունքներին, կանադացիների 83%-ը և ամերիկացիների 56%-ը Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը «սխալ» են համարում։

Հոդվածում նշվում է, որ Թրամփի վարչակազմի կողմից Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերին աջակցել է հարցված ամերիկացիների 26%-ը, մինչդեռ կանադացի հարցվածների շրջանում նման դիրքորոշում է հայտնել ընդամենը 8%-ը։

Ավելի մեծ տարաձայնություն է արձանագրվել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի կառավարության կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ սահմանված պատասխան մաքսատուրքերի հարցում, նշում է The Hill-ը։ Քարնիի կառավարությունը ամերիկյան 27.6 մլրդ դոլար արժողությամբ ներմուծման նկատմամբ սահմանել է մինչև 50% մաքսատուրքեր, որոնք ուժի մեջ են մտել այս ամսվա սկզբին։

Հարցման վերջին արդյունքների համաձայն՝ կանադացիների ավելի քան 70%-ը հայտարարել է, որ հավանություն է տալիս վարչապետի գործողություններին։ Ամերիկացիների շրջանում այդ դիրքորոշմանն աջակցել է 33%-ը, մինչդեռ 31%-ը Քարնիի սահմանած մաքսատուրքերը «սխալ» է անվանել, իսկ 35%-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ, ինչպես գրում է The Hill-ը, Թրամփի գործունեության հավանության վարկանիշը նվազել է կենսամակարդակի արժեքի աճի ֆոնին, որը կապվում է Իրանի հետ պատերազմի ընթացքում էներգակիրների համաշխարհային պակասի հետ։ Հակամարտության սկսվելուց ավելի քան վեց ամիս անց սովորական բենզինի և դիզելային վառելիքի միջին գները կտրուկ աճել են։

Այս շաբաթ հրապարակված NBC News-ի հարցման համաձայն՝ հարցված ամերիկացիների 55%-ը հայտարարել է, որ նախագահի վարած քաղաքականությունը թուլացրել է երկրի տնտեսությունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52