Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սուպերտանկերների եկամտաբերության աճը ներդրողներին գրավում է նավագնացության ոլորտ
28/09/2026 16:45
Կիսվել

Սուպերտանկերների եկամտաբերության աճը ներդրողներին գրավում է նավագնացության ոլորտ

Տանկերների եկամտաբերության կտրուկ աճը նոր ներդրողների է ներգրավում համաշխարհային նավագնացության ոլորտում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Իրանի հետ պատերազմը ցույց է տալիս, թե աշխարհաքաղաքական ճգնաժամերը որքան արագ կարող են կրճատել հասանելի նավերի առաջարկը։

Շատ խոշոր նավթատար տանկերների (VLCC) միջին օրական եկամտաբերությունն այս տարի աճել է գրեթե 20 անգամ։ Մերձավոր Արևելքում զարգացումները ազդել են նաև ավելի փոքր տանկերների և այլ տեսակի նավերի վրա՝ հնարավորություն տալով նավատերերին բարձրացնել ֆրախտային դրույքներն ու նավերի արժեքը։

Ֆինանսական ներդրողները նույնպես ակտիվորեն մտնում են ոլորտ։ Ֆրախտային դրույքների ֆյուչերսներին հետևող Breakwave Tanker Shipping ETF-ը տարեսկզբից աճել է 3 700%-ով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավատերերը, բրոքերները, բանկիրներն ու իրավաբանները կարծում են, որ շուկան դեռ չի հասել գագաթնակետին։ Նավագնացության ընկերությունները նաև զգալի դրամական միջոցներ ունեն, ինչը հնարավորություն է տալիս ամրապնդել հաշվեկշիռները և մեծացնում է ոլորտի գրավչությունը ներդրողների համար։

«Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական լարվածությունը դեռ երկար կմնա մեզ հետ։ Երբեմն այն կուժեղանա, երբեմն՝ կնվազի, բայց ջինն արդեն դուրս է եկել շշից։ Ակնհայտ է, որ նավագնացության ոլորտի համար դա ընդհանուր առմամբ դրական գործոն է», — Bloomberg-ը մեջբերում է Transport Capital-ի կառավարող գործընկեր Ֆիլիպ Կլաուզիուսին։

Standard Chartered Plc-ի ներկայացուցիչ Աբհիշեկ Պանդեյի խոսքով՝ համաշխարհային նավագնացության ոլորտի շահույթն այս տարի կարող է գերազանցել 300 մլրդ դոլարը՝ նախորդ տարվա մոտ 200 մլրդ դոլարի դիմաց։ Բանկը ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրություն է նկատում ընտանեկան գրասենյակների, ուղղակի վարկավորման ֆոնդերի և բաժնային կապիտալի ներդրողների կողմից։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նավթատար տանկերները՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի առանցքային դերը նավթի համաշխարհային մատակարարումներում։ Veson Nautical-ի տվյալներով՝ VLCC-ների տարեկան ֆրախտային դրույքները գրեթե եռապատկվել են՝ հասնելով օրական մոտ 150 հազար դոլարի։ Որոշ հին VLCC-ներ նույնիսկ ավելի թանկ են վաճառվում, քան նորերը, քանի որ նավատերերի համար առաջնային է նավերի անհապաղ հասանելիությունը։

Միևնույն ժամանակ, նոր նավերի կառուցման արագ աճը հետագայում կարող է ճնշում գործադրել ֆրախտային դրույքների վրա։ Կառուցման փուլում գտնվող VLCC-ների թիվը ներկայում համարժեք է գործող նավատորմի 38%-ին՝ նախկին 14%-ի համեմատ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52