Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Այս տարի գիտության պետական կոմիտեն կհայտարարի ասպիրանտների աջակցության մրցույթ
22/01/2014 15:58
Կիսվել

Այս տարի գիտության պետական կոմիտեն կհայտարարի ասպիրանտների աջակցության մրցույթ

Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն 2013թ.-ին հանդես է եկել կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ. ԱԺ է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Ըստ նրա` այդ օրենքը կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը և գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

«Մենք այս օրենքին վաղուց էինք սպասում և հույս ունենք, որ այն 2014թ.-ին կընդունվի»,-ասել է Ս.Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը»:

Գիտության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ անցած տարի հայտարարվել և կազմակերպվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 11 մրցույթ:

Ըստ հայտարարության՝ մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողներ մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ: Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է 305 մլն 570 հազ. դրամ:

Անդրադառնալով 2014թ.-ի գերակայություններին` Ս.Հարությունյանի նշել է, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ «Քենդլ» նախագծի հետ կապված, այդ թվում հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում:

2014թ.-ին Գիտության պետական կոմիտեն կհայտարարի նաև նոր մրցույթներ` ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու հետ կապված:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52