ՊԵԿ-ն իրականացնում է ատամնաբուժական ծառայությունների ոլորտի իրազեկման և աջակցության ծրագիր
ՊԵԿ-ը, կարևորելով հարկ վճարողների շրջանում կամավոր հարկային կարգապահության մշակույթի ձևավորումը, 2026 թվականից նախաձեռնել և առաջին անգամ իրականացնում է իր ձևաչափով աննախադեպ միջոցառում՝ ներդնելով հարկային հսկողության ավանդական գործիքներից տարբերվող՝ կանխարգելիչ և իրազեկման վրա հիմնված նոր մոտեցում։ Այս անգամ իրականացվում են լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ` ատամնաբուժական ծառայություններ մատուցող ընկերություններում։
Ծրագրի պատասխանատուները վստահ են, որ հարկային կարգապահությունը սկսվում է իրազեկումից, երկխոսությունից ու փոխադարձ վստահությունից:
