Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկել է վերսկսել ռուսական գազի գնումները
20/10/2026 11:26
Կիսվել

ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկել է վերսկսել ռուսական գազի գնումները

Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է եվրոպական երկրների կողմից ռուսական գազի գնումների վերսկսումը՝ որպես Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի բաղադրիչ։ Մանրամասների մասին հայտնում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նման նախաձեռնությունն արդեն քննարկել են Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Զելենսկիի հետ՝ սեպտեմբերին Կիև կատարած այցի ընթացքում։ ԱՄՆ ներկայացուցիչներն ուկրաինական կողմին առաջարկել են մտածել այն խողովակաշարերի վերագործարկման մասին, որոնցով նախկինում ռուսական գազը մատակարարվում էր Եվրոպա։ Վաշինգտոնում կարծում են, որ դա կարող է դրդել Մոսկվային համաձայնել հակամարտության դադարեցմանը։

Թերթն ընդգծում է, որ բանակցություններին մասնակցող եվրոպական կողմերը բացասաբար են արձագանքել այս առաջարկին։ Այդուհանդերձ, Թրամփի վարչակազմում կարծում են, որ ռուսական գազի արտահանման վերսկսումը կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի բաղադրիչ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը մատնանշում է վառելիքի տարանցումից Ուկրաինայի հնարավոր եկամուտները, ինչպես նաև եվրոպացի սպառողների հետաքրքրվածությունը համեմատաբար էժան էներգակիրներով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ խաղաղ կարգավորման միջոցով։ Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևի վարչակարգի կողմից նման պատրաստակամություն չի տեսնում։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72