Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՆ-ն կվերացնի Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը
26/10/2026 11:16
Կիսվել

ԱՄՆ-ն կվերացնի Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն վերացնում է կանադական մի շարք ապրանքների նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերը, հաղորդում է բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան։

«Հոկտեմբերի 30-ից կնվազեցվեն այնպիսի ապրանքների մաքսատուրքերը, ինչպիսիք են նրբատախտակը, թղթե արտադրանքի որոշ տեսակներ, սարքավորումների որոշ տեսակներ և սառնարանային կայանքները», – հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այս միջոցառումները նպատակ ունեն աջակցելու Մեյն նահանգից սենատոր Սյուզան Քոլինզին և այլ հանրապետականների՝ միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

«Ես խնդրել եմ մեղմացնել այս կարևոր ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը և ընդգծել, թե լրացուցիչ ծախսերն ինչ բեռ են դնում Մեյն նահանգի ձեռնարկությունների և ընտանիքների վրա։ Ես կշարունակեմ անմիջականորեն աշխատել վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ մաքսատուրքերի հետագա մեղմացման և Կանադայի հետ ավելի լայն առևտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Կանադան մեր հարևանն է, դաշնակիցը և խոշորագույն առևտրային գործընկերը», – հայտարարել է Քոլինզը։

Մեյն նահանգի տնտեսությունը մեծապես կախված է Կանադայի հետ առևտրից, իսկ Քոլինզի մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թրոյ Ջեքսոնը, ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային պատերազմը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։

Հարցումների տվյալներով՝ քվեարկության նախորդող վերջին շաբաթվա նախաշեմին թեկնածուների վարկանիշները գրեթե հավասար են։

2026 թվականի օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից ներմուծվող շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրք, ինչը կազմում է ԱՄՆ արտահանվող կանադական ապրանքների ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկրները չեն կարողացել համաձայնության գալ առևտրային գործարքի շուրջ։

Ի պատասխան՝ Կանադան նույնպես սահմանել է սեփական մաքսատուրքերը։ Դրանից հետո Թրամփն արգելել է կանադական որոշ ապրանքների ներմուծումը և սպառնացել հունվարին կրկնապատկել կանադական ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը, եթե կողմերը համաձայնության չգան։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2