Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱՄՆ-ում ընկերություններին սպառնացել են տուգանքներով և ազատազրկմամբ՝ ռուսական դիզելային վառելիքի պատճառով
27/10/2026 11:57
Կիսվել

ԱՄՆ-ում ընկերություններին սպառնացել են տուգանքներով և ազատազրկմամբ՝ ռուսական դիզելային վառելիքի պատճառով

Դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը նավթային կորպորացիաներին նախազգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե նրանք որոշեն Ռուսաստանից դիզելային վառելիք գնել։ Նրա դիմումն ուղղված է Ամերիկյան նավթային ինստիտուտին, ԱՄՆ Առևտրի պալատին և Վառելիքի ու նավթաքիմիական արտադրանքի արտադրողների ասոցիացիային։ Արգելքը խախտելու դեպքում ընկերություններին կարող են սպառնալ պատժամիջոցներ՝ մինչև 1 միլիոն դոլարի տուգանք կամ մինչև 20 տարվա ազատազրկում։

Իր ուղերձում Ռասկինն ընդգծել է, որ նույնիսկ եթե գործադիր իշխանությունը մեղմացնի սահմանափակումները, Կոնգրեսի սահմանած՝ ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը կշարունակի գործել։

«Նրանք, ովքեր կորոշեն դիմել այդ քայլին, գործում են իրենց ռիսկով և, անկասկած, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա ներկայիս, թե հաջորդ վարչակազմի օրոք», – հայտարարել է դեմոկրատը։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ դեմոկրատներն արդեն պատրաստվում են Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի հնարավոր գործարքի շուրջ իրավական քննությանը։

«ԱՄՆ ռուսական դիզելային վառելիքի ցանկացած ներմուծում լուրջ իրավական հարցեր է առաջացնում և կարող է դառնալ դատական գործընթացների, ինչպես նաև Կոնգրեսի հետաքննությունների առարկա», – ասվում է նամակում, որը ստորագրել են սենատորներ Քրիս Քունսը, Էլիզաբեթ Ուորենը, Ռոն Ուայդենը և Շելդոն Ուայթհաուսը։

Փաստաթուղթն ուղարկվել է երկրի առաջատար ֆինանսական կառույցներին՝ JPMorgan Chase-ին, Bank of America-ին, Citigroup-ին, Wells Fargo-ին, Goldman Sachs-ին և Morgan Stanley-ին։ Այն ստացել են նաև Տեխասի Հյուսթոն, Բոմոնտ և Քորպուս Քրիստի նավահանգիստների վարչակազմերը, ինչպես նաև Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգիստների վարչակազմերը։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր ընդհանուր լիցենզիա, որը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի հետ կապված գործարքները, այդ թվում՝ դրա ներմուծումն ԱՄՆ։

Ռուսաստանի կառավարությունը մասնակիորեն չեղարկել է այդ վառելիքի արտահանման արգելքը։ Հոկտեմբերի 23-ին Կրեմլը հաստատել էր, որ Վաշինգտոնի հետ պայմանավորվածության շրջանակում բեռնափոխադրումներն արդեն սկսվել են և կշարունակվեն։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ երկիրը կարող է ԱՄՆ ուղարկել արտահանման համար նախատեսված խմբաքանակներից դիզելային վառելիքի ցանկացած ծավալ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արձագանքել է հանրապետական սենատոր Թոմ Թիլիսի այն հայտարարությանը, թե ռուսները Թրամփին իրենց ուզածի պես պտտեցնում են։

«Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ոչ ոք ԱՄՆ նախագահին իր ուզածի պես չի պտտեցնում։ Նա իրավիճակը բավական իրատեսորեն է գնահատում», – հայտարարել է Վենսը։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92