Էլ Նինյոն կարող է արագացնել գնաճը ԱՄՆ-ում 2027 թվականին
Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացմամբ ուղեկցվող Էլ Նինյո բնական երևույթը կարող է 2027 թվականին հանգեցնել ԱՄՆ-ում գնաճի նկատելի աճի։ Այս եզրակացությանն են հանգել Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի հետազոտողները։
Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի հետազոտողների գնահատմամբ՝ Էլ Նինյոն արդեն նպաստել է ԱՄՆ-ում գների ընդհանուր մակարդակի շուրջ 0.3% աճին՝ 2026 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ ազդեցությունը մինչև տարեվերջ կթուլանա։
Հետազոտողների կարծիքով՝ Էլ Նինյոյի հերթական դրսևորման դեպքում 2027 թվականին գները կարող են լրացուցիչ աճել շուրջ 1%-ով։
Էլ Նինյոն ազդում է աշխարհի տարբեր տարածաշրջանների կլիմայի վրա. որոշ երկրներում այն երաշտներ է առաջացնում, մյուսներում՝ ջրհեղեղներ և ուժեղ շոգ։ Այս փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում գյուղատնտեսության, էներգետիկայի և ապրանքների միջազգային մատակարարումների վրա։ Արդյունքում կարող են թանկանալ պարենային ապրանքներն ու տարբեր ծառայությունները։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ՝ այս տարի Էլ Նինյոն կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենաուժեղ դրսևորումներից մեկը։
Հետազոտողները նաև նշում են, որ նախկինում Էլ Նինյոն հաճախ ուղեկցվել է ԱՄՆ-ում զբաղվածության մակարդակի աճով։ Սպասվում է, որ նմանատիպ ազդեցություն կարող է դրսևորվել նաև 2027 թվականին։
