
Ջորջ Սորոսն օրական աշխատել է 15 մլն դոլար
2013 թվականի ընթացքում ամերիկացի հայտնի ներդրող և ֆինանսիստ Ջորջ Սորոսի կարողությունն աճել է շուրջ 5,5 մլրդ ԱՄՆ դոլարով: Աճին նպաստել է Սորոսին պատկանող Quantum Endowment ներդրումային հիմնադրամի հոջող գործունեությունը: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Այսպիսով, ստացվում է, որ 2013 թվականին Ջորջ Սորոսն օրական աշխատել է 15 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Quantum Endowment ներդրումային հիմնադրամը, որը տնօրինում է շուրջ 28,6 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ, 2013 թվականի արդյունքներով ճանաչվել է ամենաեկամտաբեր ներդրումային հիմնադրամն աշխարհում: