Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԿ-ների ղեկավարները, տեղացի և սիրիահայ գործարարները կներկայացնեն մրցակցային ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները
20/02/2014 18:09
Կիսվել

ՀԿ-ների ղեկավարները, տեղացի և սիրիահայ գործարարները կներկայացնեն մրցակցային ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները

Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 12-ին, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում տեղի կունենա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստ: 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նիստին կմասնակցեն ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ա. Ղազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը, Լիկվոր և Էսկուլապ դեղագործական ընկերությունների ղեկավարները: ՏՄՊՊՀ հասարակական խորհրդի նիստին ներկա կլինեն նաև  Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Ս.  Զաքարյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը, ինչպես նաև գինեգործների, թեթև արդյունաբերողների, հարկ վճարողների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ղեկավարները: 

Հատկանշական է, որ առաջին անգամ ՏՄՊՊՀ հասարակական խորհրդում ներգրավվել են նաև սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնները։ Նիստին կմասնակցեն վերջիններիս ներկայացուցիչներն ու սիրիահայ գործարարները։

Հասարակական խորհրդի մասնակիցները կներկայացնեն մրցակցային ոլորտի  վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90